Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հնդկաստանում քիմիական գործարանում բռնկած հրդեհի զոհ Է դարձել 18 մարդ

Հնդկաստանում քիմիական գործարանում բռնկած հրդեհի զոհ Է դարձել 18 մարդ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում 18 մարդ Է զոհվել Պունե քաղաքի ծայրամասի քիմիական գործարանում բռնկած հրդեհի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Times of India-ն: Եվս երկու տուժածներ գտնվում են օրհասական վիճակում, զոհվածներից 15-ը կանայք են:Հրդեհը ձեռնարկությունում սկսվել Է հունիսի 7-ին մոտավորապես 15:45-ին: Այդ ժամանակ գործարանում գտնվում Էր 37 մարդ: Կրակի մարմանը մասնակցել են 50 հրշեջներ եւ ութ միավոր տեխնիկա, փրկարարները քանդել են գործարանի պատերը, որպեսզի մարդկանց դուրս գալու հնարավորություն տան: Զոհերի մարմիններն այրվել են մինչեւ անճանաչելիության աստիճան: Բռնկման պատճառը դեռ չի պարզվել: Քիմիական գործարանը պատկանում Է SV Aqua Technologies ընկերությանը, որ քլորի երկօքսիդ Է թողարկում ջրի վարակազերծման համար:

Ինչպես հաղորդել Է BBC News-ը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն Է հայտնել զոհվածների ընտանիքներին եւ նրանց փոխհատուցում խոստացել 200 հազար ռուփիի չափով (2800 դոլար), իսկ տուժածները կառավարությունից քառակի պակաս գումար կստանան: Նաեւ զոհվածների ընտանիքներին 6800 դոլարի չափով փոխհատուցում Է խոստացել Մահարաշտրայի նահանգի կառավարությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am