Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունիս

Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 832 մարդ

Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 832 մարդ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում հունիսի 5-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 832 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված Stopcov-ը, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 348 հազար 594 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 624 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 332 հազար 304 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 17 մարդ, ընդհանուր՝ 4893:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ