Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Մեղրիի սահմանապահ ջոկատ

ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Մեղրիի սահմանապահ ջոկատ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքի մարզ այցելության շրջանակներում հունիսի 3-ին այցելել է Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության Մեղրիի սահմանապահ ջոկատ, ծանոթացել ծառայության պայմաններին, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցել Հայաստանում տարբեր տարիներին զոհված հերոս սահմանապահների հիշատակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:

«Ռուսաստանյան դիվանագիտական առաքելության ղեկավարը եղել է Հայաստանի՝ ռուս սահմանապահների կողմից պահպանվող ամենահարավային՝ ՀՀ-ի, Իրանի և Ադրբեջանի սահմանների հատման կետում, այցելել է «Կարճևան» սահմանային անցակետ, ինչպես նաև հանդիպել է Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի հետ:

ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է նաև «Ագարակի պղինձ-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, որը տարածաշրջանի խոշորագույն հարկատուներից ու գործատուներից է: Կոմբինատի տնօրեն Անդրեյ Սինյակովը, ներկայացնելով ձեռնարկության ընթացիկ գործունեությունը, հայտնել է իրականացվող բնապահպանական միջոցառումների և այս տարվա հունիսի վերջին կոմբինատի՝ ամբողջապես փակ ցիկլով ջրօգտագործման անցնելու մասին, ինչը պրակտիկորեն բացառելու է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը: Ձեռնարկության ղեկավարը պատմել է նաև տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղվող աջակցության ու սոցիալապես նշանակալի ծրագրերի իրականացման մասին», - նշված է հաղորդագրության մեջ:  

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am