Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Արցախում նախատեսվում է զարկ տալ էկոտուրիզմին. ստեղծվում են զբոսաշրջային նոր ուղղություններ

Արցախում նախատեսվում է զարկ տալ էկոտուրիզմին. ստեղծվում են զբոսաշրջային նոր 
ուղղություններ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության Զբոսաշրջության վարչությունը Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ուսումնասիրություններ է իրականացնում և աշխատանքներ է տանում երկրում զբոսաշրջային այլընտրանքային ուղղություններ ստեղծելու համար:

«Պատերազմից հետո Արցախի հիմնական զբոսաշրջավայրերի 80 տոկոսն այս պահին Ադրբեջանի կողմից օկուպացված է, սակայն չի նշանակում, որ մենք կորցրել ենք մեր ներուժը: Կան բազմաթիվ վայրեր, որոնք ունեն զբոսաշրջային մեծ ներուժ, և Արցախի Հանրապետությունը, ի դեմս Զբոսաշրջության վարչության, աշխատում է այլընտրանքային ուղղություններ ստեղծելու համար»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՀ զբոսաշրջության վարչության պետ Գևորգ Առաքելյանը:

Նրա խոսքով՝ արդեն իսկ մշտադիտարկումներ են իրականացվել, կազմակերպվել են ճանաչողական այցեր դեպի այլընտրանքային ուղղություններ: Դրանցից Առաքելյանը նշեց Պատարա-Ծմակահող-Քոլատակ-Վանք գյուղ ուղղությունը:

ԱՀ զբոսաշրջության վարչության պետն ընդգծեց, որ իրենք նախատեսում են զարկ տալ էկոտուրիզմին և գյուղատնտեսական զբոսաշրջությանը, քանի որ երկրում կա մեծ ներուժ:

«Կան նաև այլ ուղղություններ, դեպի Տոնաշեն, Երից Մանկանց վանք, Ջրաբերդի ամրոց, Բերդաշեն, Ամարաս ու Գանձասար: Այժմ կսկսենք ավելի զարգացնել քայլարշավային տուրիզմը»,- նշեց Առաքելյանը:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am