Հասարակական

Սահմանվեց Սնանկության գործով կառավարչի կողմից միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով տեղեկատվություն ստանալու կարգը

2 րոպեի ընթերցում

Սահմանվեց Սնանկության գործով կառավարչի կողմից միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով տեղեկատվություն ստանալու կարգը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը սահմանեց Սնանկության գործով կառավարչի կողմից միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկատվություն ստանալու կարգը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հիմնավորման համաձայն՝ «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» որոշմամբ, որպես ռազմավարական նպատակ, առանձնացվել է «Էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ներդրումը», և որի շրջանակում որպես առանձին ռազմավարական գործողություն հստակեցվել է սնանկության էլեկտրոնային հարթակի (e-bankruptcy) ներդնումն ու գործարկումը:

Այսպիսով, կատարված փոփոխություններով նախատեսվել են իրավական հիմքեր՝ պետական մարմինների և սնանկության վարույթի մասնակիցների, այդ թվում՝ սնանկության գործով կառավարչի միջև տեղեկատվություն ստանալու, տվյալներ փոխանակելու և հարցումներ իրականացնելու կարգն արդյունավետ լուծումներով և չափանիշներով միասնական իրավական ակտով սահմանելու համար: Այսպիսով՝ որոշմամբ սահմանվել են Սնանկության գործով կառավարչի և պետական մարմինների, մասնավորապես՝ Կադաստրի կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի, Ոստիկանության, Սոցիալական ապահովության ծառայության, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության և Իրավաբանական անձանց պետական ռեգիստր կատարվող հարցումները և դրանց իրականացման կարգը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում