Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հաշվետու համերգը  նվիրված էր Արցախյան վերջին պատերազմի  հերոսներին  

Հաշվետու համերգը  նվիրված էր Արցախյան վերջին պատերազմի  հերոսներին

 

ԳԱՎԱՌ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւան քաղաքի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցում կայացած հաշվետու համերգը նվիրված էր Արցախյան վերջին պատերազմի հերոսներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, 
ողջ տարվա ընթացքում կատարված մեծածավալ աշխատանքը, գրանցված հաջողությունները ներկայացրել են տարբեր խմբերի ու դասարանների սաները` ի ցույց դնելով իրենց հմտություններն ու կարողությունները:
«Համերգային ծրագիրը մեկնարկեց դպրոցի երգչախմբային կատարումներով, որին հաջորդեցին դաշնամուրով, ջութակով, դուդուկով, լարային եւ ազգային գործիքնեով կատարումները:
Համերգային ծրագրի նյութերն ընտրված էին խնամքով, որոնք միաժամանակ հանրամատչելի էին եւ սիրված: Երաժշտական դպրոցի սաները, նրանց դասատուներն ու նվագակցողները ներկայացրին բարձրաճաշակ աշխատանք` հանդիսատեսին պարգևելով երաժշտաարվեստի հետ շփվելու մեծագույն հաճույքը:
Համերգի ավարտից հետո դպրոցի երեք սաներին սպասում էր պարգեւատրման արարողակարգը: «Արտ Մյուզիք» արվեստի 12-րդ մրցույթ-փառատոնում «Շեփոր» անվանակարգում 1-ին կարգի մրցանակի է արժանացել Արտյոմ Ավետիսյանը
(դասատու` Գուրգեն Բաբայան, նվագակցող` Լուսինե Իսրայելյան): «Ֆլեյտա» անվանակարագում երրորդ կարգի մրցանակակիր է դարձել Իզաբելլա Հարությունյանը (դասատու՝ Խոսրով Միրաքյան, նվագակցող` Կարինե Դավթյան):
Երաժշտական դպրոցի ևս մեկ սան` Արթուր Օհանյանը, կրկին երրորդ կարգի մրցանակակիր է դարձել «Կլարնետ» անվանակարգում (դասատու՝ Խոսրով Միրաքյան, նվագակցող` Կարինե Դավթյան):
Երեք մրցանակակիրների հավաստագրերն ու մեդալները հանձնվեցին հասցեատերերին:
Դպրոցի մանկավարժական, աշակերտական կոլեկտիվներին շնորհավորելով հերթական ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ` Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները ևս մեկ անգամ կարևորեցին այն մեծ աշխատանքը, որն իրականացվում է հաստատությունում` անկախ բոլոր դժվարություններից»,- նշեց Սեւանի համայքնապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am