Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ընտրողների ցուցակում անճշտությունները շտկելու դիմումներն ընդունվում են մինչև 2021 թվականի հունիսի 10-ը

Ընտրողների ցուցակում անճշտությունները շտկելու դիմումներն ընդունվում են մինչև 
2021 թվականի հունիսի 10-ը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիները, ընտրողների ցուցակներում անճշտություն հայտնաբերելու դեպքում, կարող են դիմել ՀՀ ոստիկանություն մինչև 2021 թվականի հունիսի 10-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան մինչև հունիսի 11-ը, բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կկատարի անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ:

«ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները: Ցուցակները փակցվել են ընտրական տեղամասերում: Դրանք տեղադրվել են նաև ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ: Ընտրողների ցուցակներին ծանոթանալու ժամանակ անճշտություններ հայտնաբերելիս (այդ թվում՝ դիմողի անձին չվերաբերող) մինչև 2021 թվականի հունիսի 10-ը դրանք վերացնելու համար կարող եք դիմել լիազոր մարմնին՝ տարածքային անձնագրային ծառայություն կամ անձնագրային և վիզաների վարչություն:

Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան մինչև հունիսի 11-ը, բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կկատարի անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին»,-ասված է հաղորդագրությունում:

Ընտրացուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է «Թեժ գիծ» ծառայություն` 011-37-02-36 հեռախոսահամարով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am