Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Գագարինի դպրոցում բացվեց  Արցախյան պատերազմի հերոսների Փառքի անկյուն

Գագարինի դպրոցում բացվեց  Արցախյան պատերազմի հերոսների Փառքի անկյուն

ԳԱՎԱՌ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Գագարին գյուղի միջնակարգ  դպրոցում բացվեց Արցախյան վերջին պատերազմում զոհված  Փառքի անկյուն` «Քաջերի սերունդները քաջեր են...» խորագրով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, Փառքի անկյունը բացելու պատիվը տրված էր ժամկետային զինծառայող, անմահության ճանապարհը բռնած Տիգրան Ղարիբյանի քրոջը: Դպրոցի Փառքի անկյունում յուրաքանչյուրն իր տեղն ունի «Պատիվ ունեմ», «Սպասում», «Մեր կամքը ամուր է քարից էլ» խորագրերով, իրար կողք կողքի են երեկվա ու այսօրվա զինվորները, հայրենիքի իրական պաշտպանները:

«Երախտապարտ գագարինցին գնահատում ու արժեւորում է հայրենիքի պաշտպաններին, նրանց, ովքեր հայրենի հողի կանչով մարտի դաշտ ելան 90-ականների սկզբին, նրանց, որոնք այսօր էլ իրենց պարտքն են կատարում հայրենիքի հանդեպ, նրանց, ովքեր հերոսացան 2020-ի 44-օրյա պատերազմում: Գագարինը 44-օրյա պատերազմում տվեց 6 զոհ. Հարություն Վրեժի Ռաֆայելյան, Արթուր Իվանի Վիրաբյան, Ռադիկ Պապինի Թորոսյան, Ալիկ Իշխանի Պետրոսյան,  Տիգրան Համբարձումի Ղարիբյան, Հովիկ Վարուժանի Վերանյան: Լեռնիկ Անդրանիկի Վահանյանն էլ առ այսօր համարվում է անհայտ կորած, սակայն գագարինցին սպասում է իր զավակի վերադարձին: Հերոսներին նվիրված Փառքի անկյունում հանդիպեցին դպրոցի աշակերտներն ու զոհվածների ծնողները, հարազատները: Հանդիպումը սրտառուչ էր, և օրվան նվիրված տողերը, երաժշտական կատարումները հյուսվել էին հերոսների շուրջ` դառնալով անամոք ցավի, հիշողության, ոգեկոչման ու խոնարհումի վավերագրեր:

Այնքան չասված բառեր կային, որ դուրս հորդեցին այդ օրը` մեր քաջ նահատակների կարճ, սակայն իմաստավորված կենսագրականներից մինչեւ հիշողություն-խոստովանություններ»,- նշեց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը: Հուշ-ցերեկույթի կազմակերպիչները գագարինցի քաջերի հիշատակը վառ պահելու համար դպրոցի բակում կազմակերպել էին ծառատունկ: Զոհվածների հարազատների կողմից տնկվեցին անվանական ծառեր, որոնք կխնամեն դպրոցի աշակերտները:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am