Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Դժվարին ժամանակներ ենք ապրում. Կաթողիկոսը կոչ արեց միասնաբար վանել պետականությանը սպառնացող բոլոր վտանգները

Դժվարին ժամանակներ ենք ապրում. Կաթողիկոսը կոչ արեց միասնաբար վանել 
պետականությանը սպառնացող բոլոր վտանգները

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ազգի յուրաքանչյուր զավակ պետք է լինի հայրենիքի նվիրյալ խենթը, միասնական ջանքերով պետք է երկրի սահմաններից հեռու վանել բոլոր վտանգներն ու փորձությունները, որոնք սպառնում են հայկական ինքնությանն ու պետականությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Սարդարապատում՝ լրագրողների հետ զրույցում մայիսի 28-ին հայտարարեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

«Ամեն տարի Հանրապետության տոնի այս նվիրական օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության հետ գալիս ենք նվիրական այս վայրը՝ Սարդարապատի հուշահամալիր, մեր աղոթքն առ Աստված բարձրացնելու, մեր հայրենիքի և մեր ժողովրդի ապահով, խաղաղ և անվտանգ կյանքի համար»,- նշեց նա:

Կաթողիկոսն ասաց, որ այսօր ևս աղոթք են բարձրացրել՝ խնդրելով, որ Տիրոջ օրհնությունը հովանի լինի ազգի, հայրենիքի վրա, պահի, պաշտպանի ժողովրդին բոլոր փորձություններից:

«Դժվարին ժամանակներ ենք ապրում: Մեր մաղթանքն է, որ մեր ժողովուրդն իր կյանքն ապրի Սարդարապատի խորհրդին ունկնդիր, ոգեշնչվի, քաջալերվի Սարդարապատի խորհրդով: Այսօրվա մեր պատգամն է, որ ազգի յուրաքանչյուր զավակ լինի հայրենիքի նվիրյալ խենթը և հայրենիքի սիրով միաբանված մեկ կամք, մեկ բռունցք դարձած՝ լծվենք մեր հայրենիքի զորության կերտմանը, մեր ժողովրդի բարօր կյանքի կերտմանը»,- հայտարարեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ չցանկանալով պատասխանել օրվա խորհրդից դուրս քաղաքական հարցերի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]