Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի հարձակումը նողկալի է. ԱՄՆ կոնգրեսական

Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի հարձակումը նողկալի է. ԱՄՆ 
կոնգրեսական

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Միացյալ Նահանգները պետք է սառեցնի բոլոր տեսակի ռազմական օգնությունն Ադրբեջանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը:

«Ադրբեջանի կողմից հարձակումը Հայաստանի տարածքի վրա և վեց հայ զինվորների գերեվարումը նողկալի է: Ալիևը ցույց տվեց, որ հետաքրքրված չէ խաղաղության ու դիվանագիտության մեջ, այլ միայն բռնություն է գործադրում»,- հայտարարել է Սփիերը:

Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները մայիսի 12-ին ապօրինի կերպով ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք: Մինչ օրս Հայաստանի տարածքը լքելու հորդորները ադրբեջանական կողմից անպատասխան են մնացել: Մայիսի 27-ին ադրբեջանցիները ՀՀ տարածքից 6 հայ զինվորների են գերեվարել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am