Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանի հերթական զառանցանքն է. ՊՆ-ն հերքում է ՀՀ ԶՈՒ կողմից Նախիջևանի ուղղությամբ կրակելու մասին լուրերը

Ադրբեջանի հերթական զառանցանքն է. ՊՆ-ն հերքում է ՀՀ ԶՈՒ կողմից Նախիջևանի 
ուղղությամբ կրակելու մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած այն լուրը, թե ՀՀ զինված ուժերը կրակոցներ են արձակել Նախիջևանի ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Սա Ադրբեջանի հերթական զառանցանքն է: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ կրակ չեն բացել։ Ըստ ամենայնի, ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու պատճառները պետք է փնտրել Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայողների ներանձնային փոխհարաբերությունների որակներում և կարգապահության հետ կապված խնդիրներում»,- նշեցին ՀՀ ՊՆ-ից:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե, իբր, ՀՀ ԶՈՒ կողմից Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ դիրքերը գնդակոծվել են, որի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]