Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Արթուր Թովմասյանը Հանրապետության օրվա առթիվ հանդես է եկել միասնականության կոչով

Արթուր Թովմասյանը Հանրապետության օրվա առթիվ հանդես է եկել միասնականության 
կոչով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի  նախագահ Արթուր Թովմասյանը Հանրապետության օրվա առթիվ հանդես է եկել միասնականության կոչով: «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախի ԱԺ նախագահի ուղերձը. 

«Մայիսի 28-ը Հայաստանի առաջին հանրապետության օրն է:

1918 թվականի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Այն ընդամենը երկու տարվա կյանք ունեցավ՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ 11-րդ Կարմիր բանակի զորամասերի մուտք գործելուց հետո հանրապետությունը խորհրդայնացվեց:

Այսօր, երբ հայոց պետականությունը կրկին վտանգված է, էլ ավելի է արժևորվում առաջին հանրապետության օրը: Հիշենք, որ հեռավոր 1918-ին ևս շատ դժվար իրավիճակում է ծնվել Հայաստանի առաջին հանրապետությունը: Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից:

Վերհիշելով պատմական այդ օրերը՝ միավորվենք, ուժ ստանանք նախնիների հերոսական կեցվածքից: Հայապահպանությունն առանց հայկական պետականության անհնար է:

Այսօր Հայաստանի Հանրապետությունը ողջ հայության միասնական աջակցության, միահամուռ կամքի կարիքն ունի: Կիսատված Արցախն իր թիկունքին պիտի ունենա ուժեղ, միակամ Հայաստանի Հանրապետություն և Սփյուռք»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am