Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

 Խծաբերդում գերի ընկած տղաների հարազատները զգուշացնում են՝ մարզում քարոզարշավ չի լինի

 Խծաբերդում գերի ընկած տղաների հարազատները զգուշացնում են՝ մարզում 
քարոզարշավ չի լինի

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Խծաբերդում գերեվարված գերիների հազարատները խոստանում են «բոյկոտել» քարոզարշավը Շիրակի մարզում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` մայիսի 27-ին ասուլիսի ժամանակ գերիների հարազատները նշեցին, որ բոլոր ուժերի մուտքը մարզ՝ քարոզի նպատակով, փակ կլինի: «Ոչ մեկը չփորձի մտնել Շիրակի մարզ: Գնացե՛ք, երեխեքին, բերեք, նոր եկեք: Մեր ուզածը մեծ բան չէ՝ մեր երեխեքին էլ, վերջին գերի ընկածներին էլ»,-ասաց գերի ընկած տղաներից մեկի հայրը:

Գերի ընկած տղաների հարազատները պնդում էին մարզում քարոզարշավ չի լինի՝ մինչև տղաները Բաքվից չվերադառնան: «Ընտրությունը մարզում տեղի չի ունենա մինչև մեր երեխաներից յուրաքանչյուրը ոտք չդնի տուն: Անհասկանալի են մեր այս սպասումները՝ 6 ամիս է սպասում ենք՝ մինչև այսօր յուրքանչյուր խոստումին հավատացել ու լսել ենք ու, այսպես ասած, դատարկ նստել ենք: Հիմա արգելում ենք ցանկացած քարոզարշավ մարզում ու պատրաստ ենք ամենավերջին քայլին»,- նշեցին ծնողները:

Շիրակցի զինծառայողները գերեվարվել են նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո` դեկտեմբերի 16-ին, Խծաբերդում։

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am