Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պետք է համախմբված լինենք և չկորցնենք սթափությունը. Փաշինյանը հանդիպեց Կութ համայնքի բնակիչների հետ

Պետք է համախմբված լինենք և չկորցնենք սթափությունը. Փաշինյանը հանդիպեց Կութ 
համայնքի բնակիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Կութ համայնքում ներկայացրեց ստեղծված իրավիճակում անելիքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծեց, որ այս իրավիճակում առաջնային է ժողովրդի համախմբումը:  «Ամեն անգամ, երբ Ադրբեջանը տեսնում է, որ ունի շանս մեզ միմյանց դեմ հանելու, ավելի է ոգևորվում և ակտիվանում: Մենք պետք է հստակ ցույց տանք, որ անկախ նրանից՝ ներսում ինչ տարաձայնություններ կան, իրենց գործողություններին մեր առաջին արձագանքը լինելու է համախմբումը: Այս հարցին մենք այս ընթացքում բավարար չափով ուշադրություն չենք դարձրել: Մեր բոլոր զոհերի ընտանիքները, մեր գերեվարված հայրենակիցների ընտանիքները, մեր բոլոր սահմանապահ գյուղերի բնակիչները, Երևանի կենտրոնից մինչև Կութ համայնքի գյուղամեջը, մենք բոլորս մի ընտանիք և մի օջախ ենք և պետք է այս տրամաբանությամբ առաջնորդվենք, որևէ սասանում այս առումով պետք է չլինի»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ ստեղծված իրավիճակում շատ կարևոր է սթափությունը: «Պարզ է, որ իրավիճակը շատ նյարդային է,  շատ հուզական է, բայց մենք պետք է մեր սթափությունը չկորցնենք, որովհետև եթե կորցնենք սթափությունը և հավասարակշռությունը, դա մեզ կխանգարի իրավիճակը ճիշտ գնահատել, ճիշտ կողմնորոշվել և ճիշտ որոշումներ կայացնել»,- մանրամասնեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ հաջորդ ամենակարևոր խնդիրը տեղեկատվության մեջ թացը չորից տարբերել կարողանալն է, ամեն տեղեկատվական հնարքի, տեղեկատվական պատերազմի զոհ չդառնալն է: «Հանկարծ որևէ մեկի մտքով չանցնի, թե այսօրվա կառավարությունը ինչ-որ ստվերային մութ գործարքների, դավադրությունների մեջ է: Այդպիսի բան լինել չի կարող:  Մենք պետք է նաև մեր հաստատակամությունը չկորցնենք և հստակ կանգնենք մեր պետության, մեր ինքնիշխանության, մեր անկախության մեր քաղաքացիության դիրքերում: Սա շատ կարևոր արձանագրում է:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս իրավիճակում նաև էմոցիոնալ քայլեր չպետք է արվեն: Նրա խոսքով՝ պետք է հստակ վերլուծել, հասկանալ, թե ինչ է տեղի ունենում և քայլ-քայլ գնալ խնդիրների լուծման ճանապարհով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am