Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ՀՀ ՊՆ պաշտոնակատարը շատ կարևոր գործուղմամբ Մոսկվայում է. Անդրանիկ Քոչարյան

ՀՀ ՊՆ պաշտոնակատարը շատ կարևոր գործուղմամբ Մոսկվայում է. Անդրանիկ 
Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը կարևոր գործուղման մեջ է՝ Մոսկվայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը առավոտյան շատ կարևոր գործուղում է մեկնել Մոսկվա՝ մեր ռազմաքաղաքական համագործակցության շրջանակում», ասաց Քոչարյանը:

Նա նշեց՝ նախարարը կգա և եթե նպատակահարմար գտնի, որոշ փակագծեր կբացի:

Քոչարյանն ինքը առավոտյան է վերադարձել Մոսկվայից, մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ-ի՝ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստին, հանդես է եկել Կովկասում տիրող իրավիճակի մասին զեկուցմամբ: «Եվ մեր գնահատականները բավականին խիստ են եղել նաև ՀԱՊԿ-ի դանդաղկոտության հետ կապված: ՀԱՊԿ-ն այնպիսին է, ինչպիսին այսօր կա: Բայց  ՀԱՊԿ-ն ունի հնարավորություն, և այսօրվա մեր իրողությունները և իրավիճակները թելադրում են, որ ՀԱՊԿ կառույցները լուծեն իրենց առջև դրված խնդիրը և դուրս գան այդ դանդաղկոտության վիճակից և դառնան ավելի կենսունակ, խնդիրներ լուծող»,- ասաց նա:

Ավելի վաղ՝ մայիսի 25-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ առաջիկայում սպասվում է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի այցը ՌԴ:

Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am