Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տիգրան Ավինյանը ընդգրկված չի լինի ՔՊ նախընտրական ցուցակում

Տիգրան Ավինյանը ընդգրկված չի լինի ՔՊ նախընտրական ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված չի լինի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Տիգրան Ավինյանը չի լինելու նախընտրական ցուցակում: Դա իր անձնական որոշումն է»,-ասաց Մակունցը:

Ավելի վաղ «Իմ քայլի» պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը հայտնել էին, որ չեն մասնակցելու առաջիկա ընտրություններին:

«Նիկոլայ Բաղդասարյանը և Արտակ Մանուկյանը որոշել են չընդգրկվել ցուցակում: Հարգում եմ իրենց որոշումը, իրենք մեր արժեքավոր, լավ գործընկերներն են»,- ասաց խմբակցության ղեկավարը:

Նա հայտնեց, որ կան պատգամավորներ, որոնք ևս ընդգրկված չեն լինի նախընտրական ցուցակում:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am