ՀՀ նախագահը և ՌԴ դեսպանն անդրադարձել են Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի և գերիների վերադարձի հարցերին
18:13, 25 Մայիս 2021
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնավորապես անդրադարձ է եղել Հայաստանի սահմանային իրավիճակին, պատերազմից հետո մեր երկրում ստեղծված մարդասիրական խնդիրներին, մասնավորապես, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցին: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում