Արցախ

Փրկարարները Վարանդայի շրջանում հայտնաբերել են 4 զինծառայողի աճյուն

1 րոպեի ընթերցում

Փրկարարները Վարանդայի շրջանում հայտնաբերել են 4 զինծառայողի աճյուն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ջոկատներն մայիսի 24-ին Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերել և տարհանել են ևս 4 աճյուն: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում Արցախի տեղեկատվական շտաբի էջից։

«Նախնական տվյալներով՝ նրանք բոլորը ռազմագործողությունների մասնակիցներ են: Ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն»,- ասվում է գրառման մեջ:

Ըստ աղբյուրի՝ զինադադարից հետո փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքերի արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1557 է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում