Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Փաշինյանը ԵԱՏ բարձրագույն խորհրդի նիստում անհրաժեշտ է համարել մշակել ինտեգրացիոն նախագծերի ֆինանսավորման մեխանիզմներ

Փաշինյանը ԵԱՏ բարձրագույն խորհրդի նիստում անհրաժեշտ է համարել մշակել 
ինտեգրացիոն նախագծերի ֆինանսավորման մեխանիզմներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը վերահաստատում է իր հավատարմությունը առողջապահության ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների միջև համագործակցության հետագա  խորացմանը` ուղղված բնակչության առողջության բարելավմանը, հիվանդությունների կանխարգելման և վերահսկման գործում փոխգործակցության և կոլեկտիվ ռազմավարական գործընկերության ամրապնդմանը, ինչպես նաև Միության անդամ պետությունների՝ միջազգային ասպարեզում ընդհանուր շահերի աջակցմանը: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:

«Այս համատեքստում կցանկանայի նշել Միության անդամ պետությունների բժշկական օգտագործման համար նախատեսված ռազմավարական նշանակություն ունեցող դեղամիջոցներով և դեղագործական նյութերով հագեցվածության մակարդակի բարձրացման գործողությունների ծրագրի մշակման կարևորությունը: Դրանց արտադրությունը պետք է ապահովվի Միությունում: Համոզված եմ, որ մեր երկրների հետագա համատեղ և համակարգված գործողություններն առողջապահության և դեղագործական արտադրության բնագավառում համագործակցության զարգացման ոլորտում հետագայում դրական արդյունքների կհանգեցնեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Փաշինյանը:

Ըստ նրա՝ անհրաժեշտ է մշակել ինտեգրացիոն նախագծերի ֆինանսավորման մեխանիզմներ՝ այդ խնդիրների լուծմանն ավելի ակտիվ ներգրավելով պետական ռեսուրսները և ԵԱՏՄ վերազգային զարգացման ինստիտուտները, այդ թվում՝ Մասնագիտացված ներդրումային ֆոնդերի ստեղծման միջոցով:

«Բացի այդ, կարծում եմ, բոլորը կհամաձայնեն, որ մարդկային կապիտալի ամրապնդումը և տեխնոլոգիական զարգացումը մեր տնտեսությունների կայուն տնտեսական աճի հիմնական գործոններից են: Այս առումով անվիճելի է Միությունում մարդկային կապիտալի կուտակման կարևորությունը ավելի հուսալի նորարարական էկոհամակարգ ստեղծելու համար, այդ թվում` կրթության մեջ ինտեգրման գործընթացների խորացման և գիտանորարարական գործունեության միջոցով»,-ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Հաշվի առնելով, որ ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ունի սահմանափակ կարգավորիչ գործիքներ կրթության ոլորտում, նա առաջարկել է ստեղծել ԵԱՏՄ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում ակադեմիական շարժունակության հարթակ:

«Կցանկանայի անդրադառնալ նաև Հայաստանի համար առաջնահերթ կարևորություն ունեցող՝ Միության թվային օրակարգի թեմային: Այս կապակցությամբ կցանկանայի նշել, որ այս տարվա հուլիսի 1-ից արդյունաբերական շահագործման մեջ է դրվում Միության «Միասնական որոնման համակարգի «Աշխատանք առանց սահմանների» առաջին համատեղ թվային նախագիծը: Այս նախագծի շնորհիվ Միության քաղաքացիների համար կհայտնվեն աշխատանքի նոր հնարավորություններ ինչպես իրենց տարածքում, այնպես էլ «հնգյակի» երկրների տարածքում: Գործատուների համար կավելանա անձնակազմի որոնման հարթակների ցանկը: Իսկ անդամ երկրների համար կներդրվեն Միության աշխատաշուկայի զարգացման ժամանակակից և արդյունավետ թվային գործիքներ»,-նշել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու աշխատանքը՝ ԵԱՏՄ տարածքում  իրավական դաշտի ստեղծման ուղղությամբ, որն ապահովում է Միության և նրա անդամների շահերը համաշխարհային առևտրում:

Նիստն անցկացվել է հեռավար: Բացի ԵԱՏՄ պետությունների ղեկավարներից մասնակցել են նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Եվրասիական միության դիտորդ պետությունների ղեկավարներ՝ Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը և Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am