Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Այո, դա այն միակ ու եզակի փաստաթուղթն է, որը գտնվում է մեր աշխատանքային շրջանառության մեջ. Փաշինյան

Այո, դա այն միակ ու եզակի փաստաթուղթն է, որը գտնվում է մեր աշխատանքային 
շրջանառության մեջ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմության կողմից հրապարակված փաստաթուղթը իրական է: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ  հայկական կողմի դիրքորոշումը մնում է նույնը՝ Ադրբեջանի զինված ուժերը պետք է լքեն ՀՀ տարածքը՝ առանց նախապայմանների։

«Այս իրավիճակի քննարկման արդյունքում, քանի որ կա փաստ, որ մենք չունենք դելիմիտացված ու դեմարկացված սահման Ադրբեջանի հետ, այստեղ ծագում է մի շատ կարևոր հարց՝ լավ, այս իրադրությունը լուծեցինք, եթե հաջորդ պահին, հաջորդ փուլում էլի նմանատիպ իրավիճակներ ստեղծվեն, ամեն անգամ մենք այսպիսի միջազգային աղմուկ, կոնսենսուս ձևավորելու ճանապարհո՞վ ենք գնալու։ Ի վերջո, մենք ունենք մի իրադրություն, որը ձևավորվել է բոլորիս հայտնի հանգամանքներում և այդ իրադրությունը պետք է կառավարվի։ Այդ ընթացքում ձևակերպվել է առաջարկ՝ ձևավորել հանձնաժողով՝ եռակողմ, որը կզբաղվի այդ հարցերով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ կոռեկտ չի համարել, որ կառավարությունը դեռևս քննարկման փուլում գտնվող աշխատանքային փաստաթուղթը հրապարակի։ «Բայց քանի որ հրապարակված է ընդդիմության կողմից, ես ասեմ, որ, այո, դա այն միակ ու եզակի փաստաթուղթն է, որը օր ու կես կամ երկու օր գտնվում է մեր աշխատանքային շրջանառության մեջ։ Այդ փաստաթղթի մեջ ո՞րն է ամենակարևոր դրույթը, այն է, որ կողմերը պարտավորվում են, որ սահմանային իրադրությունները ոչ թե լուծում են զորքերի փոխադարձ շարժերով, այլ միայն դիվանագիտական, քաղաքական ճանապարհներով։ Արդյոք սա ինչ-որ նոր գաղափար է։ Ոչ, որովհետև ես այդ մասին հայտարարել եմ այս ամբիոնից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց՝ ավելի վաղ ասել էր՝ այդ հանձնաժողովների ձևավորումը պետք է տեղի ունենա այն բանից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերը կլքեն մեր երկրի տարածքը և կհայտնվեն մեր սահմաններից անդին՝ մայիսի 10-ի ստատուս քվոյի համաձայն։ «Կամ մենք փաստաթղթի մեջ կարձանագրենք այդպիսի դրույթ, որ ինչ-որ մի դրույթ, ասենք, 3 օրում, 4 օրում այդ զորքերի հետքաշման գործընթացը տեղի է ունենում։ Սա է ամբողջ պատմությունը: Եվ ես ուզում եմ ձեզ ասել, որ չկա որևէ գաղտնի հավելված»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am