Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իսրայելը հարվածել է ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտներին

Իսրայելը հարվածել է ՀԱՄԱՍ-ի ռազմական օբյեկտներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի ևս մեկ թունելի, ինչպես նաև հրթիռների արձակման ստորգետնյա և ցամաքային  կայանների ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով հրեական պետության  բանակի մամուլի ծառայությանը:

Հաղորդագրության տեքստում ասվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարձակում են գործել ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության ռազմական թունելի ևս մեկ գործող հանքի վրա, որը Գազայի հյուսիսում է, ինչպես նաև հարվածել են վեց ստորգետնյա և տասը ցամաքային հրթիռային կայանի:

Կործանիչներն ու ինքնաթիռները թիրախավորել են հինգ զինյալի, որոնք պատրաստվել են հրթիռներ արձակել Իսրայելի տարածք:

Մայիսի 10-ից Գազայի հատվածի պաղեստինյան խմբավորումների և Իսրայելի բանակի միջև շարունակվում են երկկողմանի հրթիռակոծումները: Վերջին տվյալներով՝ Իսրայելում զոհվել է տասը մարդ, հարյուրավորները տուժել են: Պաղեստինում մեկ շաբաթում հրթիռակոծությունների հետևանքով զոհերի թիվը հատել է 200-ը: Տուժել է  ավելի քան 1300 մարդ: Տուժածների թվում 58 երեխա կա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am