Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Միրզոյանը Վոլոդինի հետ հանդիպմանն ընդգծել է ՀԱՊԿ պատասխանատվության տարածքի նկատմամբ ոտնձգության անթույլատրելիությունը

Միրզոյանը Վոլոդինի հետ հանդիպմանն ընդգծել է ՀԱՊԿ պատասխանատվության 
տարածքի նկատմամբ ոտնձգության անթույլատրելիությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ընդլայնված կազմով հանդիպում է ունեցելռուս գործընկերների հետ՝ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հայկական պատվիրակությանը՝ Պետական դումայի նախագահն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ հիմնված երկխոսության եւ ռազմավարական գործընկերության վրա: Նա հավելել է, որ ռուսական կողմը բարձր է գնահատում եւ կարեւորում է հայ-ռուսական հարաբերությունները՝ վստահություն հայտնելով, որ համավարակի հաղթահարմանը զուգահեռ շփումերը տարբեր մակարդակներում առավել կակտիվանան:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով Մոսկվա պաշտոնական այցի հրավերի համար, իր հերթին ընդգծել է, որ հայ-ռուսական փոխգործակցությունը դինամիկ կերպով զարգանում է:

«Հայաստանի խորհրդարանի խոսնակը ռուս գործընկերներին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը, հիշեցրեց, որ մինչ օրս Ադրբեջանն ամբողջությամբ չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված ռազմագերիների եւ այլ պահվող անձանց վերադարձին առնչվող դրույթը: Անդրադարձ կատարելով Ադրբեջանի զինուժի՝ ՀՀ տարածք ներխուժելուն՝ ընդգծվեց Հայաստանի Հանրապետության եւ ըստ այդմ՝ ՀԱՊԿ պատասխանատվության տարածքի նկատմամբ որեւէ ոտնձգության անթույլատրելիությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
 
Ըստ աղբյուրի՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել վերոնշյալ հարցերը քննարկել համապատասխան բազմակողմ հարթակներում:

Հանդիպման ընթացքում երկու պատվիրակությունների անդամները մտքեր են փոխանակել հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի, երկկողմ եւ բազմակողմ հարթակներում մի շարք ուղղություններով հարաբերությունների ընդլայնման շուրջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am