Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Մարզահամերգային համալիրում ամսվա կտրվածքով արձանագրվում է ավելի քան 30 ամուսնության գրանցում

Մարզահամերգային համալիրում ամսվա կտրվածքով արձանագրվում է ավելի քան 30 
ամուսնության գրանցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիները մեծ ոգևորությամբ են օգտվում ամուսնության պետական գրանցման արարողությունը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Արմենիա» սրահում անցկացնելու հնարավորությունից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ ամսվա կտրվածքով 30-ից ավելի ամուսնություն է գրանցվում համալիրում:

«Համալիրում հանդիսավոր պայմաններում ամուսնության գրանցման հնարավորությունը, կարծում ենք, արդյունավետ է, և բնակչության շրջանում կա պահանջարկ: Մեր նպատակն է քաղաքացիներին բարձր մակարդակի ծառայություններ մատուցել, ինչը կգոհացնի նրանց»,-ասաց Վահե Դանիելյանը:

Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ, կախված պահանջարկից, ամուսնության պետական գրանցումը հանդիսավոր կատարելու պայմաններ կստեղծվեն նաև այլ քաղաքներում:  

Ամուսնության պետական գրանցումը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության մասնագետների կողմից: Ամուսնության հանդիսավոր գրանցման համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, օտարերկրյա քաղաքացիներ, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք:

Դիմումները պետք է ներկայացնել Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ (Վազգեն Սարգսյան, 3), յուրաքանչյուր աշխատանքային օր՝  09։00-14։00-ը և 15։00-18։00-ը ընկած ժամանակահատվածում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am