Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վահան Քերոբյանը ծնողների և եղբոր հետ պատվաստվել է Covid-19-ի դեմ

Վահան Քերոբյանը ծնողների և եղբոր հետ պատվաստվել է Covid-19-ի դեմ

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ծնողների և եղբոր հետ պատվաստվել է COVID-19-ի դեմ:

«Արմենպրես»-ը տեղեկացավ, որ նախարարի պաշտոնակատարը պատվաստվել է AstraZeneca պատվաստանյութով:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

 COVID-19-ի դեմ պատվաստումները Հայաստանում մեկնարկել են ապրիլի 13-ից, շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում: Հայաստանն ունի Sputnik V, AstraZeneca և CoronaVac պատվաստանյութերը: Ռուսաստանյան «Sputnik-V»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց` 18-54 տարեկան բուժաշխատողների, 18-54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: Իսկ AstraZeneca-ով պատվաստումներն իրականացվում են 55 տարեկանից սկսած բոլոր խոցելի խմբերի անձանց շրջանում, նաև  18 և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: CoronaVac-ով պատվաստումները ևս իրականացվում են 55 տարեկանից բարձր խոցելի խմբերի շրջանում, նաև 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ կամավորության սկզբունքով: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում: Գործում են նաև շարժական պատվաստումային խմբեր հանրային վայրերում: Կարող են պատվաստվել նաև Հայաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիները:

Կորոնավիրուսի դեմ պատվաստվել են նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու իր կինը, փոխվարչապետները, Առողջապահության նախարարի պաշտոնակատարը և այլ պաշտոնյաներ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am