Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Աշխարհում մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակման եւ COVID-19-ից մահերի դեպքերի թիվը 4 տոկոսով նազել Է. ԱՀԿ

Աշխարհում մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակման եւ COVID-19-ից մահերի դեպքերի թիվը 4 տոկոսով նազել Է. ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած շաբաթ աշխարհում արձանագրվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 5,5 միլիոն դեպք եւ 90 հազարից ավելի մահացու վախճան: Նախորդ շաբաթվա համեմատությամբ հիվանդացությունն ու մահացությունը 4 տոկոսով նվազել են, մայիսի լույս 12-ի գիշերը Ժնեւում հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գլոբալ առումով COVID-19-ի նոր դեպքերը եւ մահերի թիվն այս շաբաթ փոքր-ինչ նվազել են. ընդամենն արձանագրվել Է ավելի քան 5,5 միլիոն վարակված եւ 90 հազարից ավելի մահացած»,- նշել Է ԱՀԿ-ն իր շաբաթական համաճարակաբանական տեղեկագրում՝ հավելելով, որ թե՛ հիվանդացությունը եւ թե՛ մահացությունը, չնայած որոշ նվազմանը, մնում են շատ բարձր մակարդակում: Մայիսի 3-ից մինչեւ 9-ն արձանագրվել են 5 517 602 վարակված եւ 90 242 մահացու վախճան: Մայիսի 9-ի դրությամբ, ընդամենը եղել Է ախտահարման 157 362 408 դեպք եւ հիվանդների 3 277 834 մահվան դեպք: Հիվանդացությունն աճել Է Հարավ - արեւելյան Ասիայի տարածաշրջանում (6 տոկոսով), ԱՀԿ-ն որին Է դասում նաեւ Հնդկաստանը, մինչդեռ Եվրոպայում ախտահարման նոր դեպքերի թիվը նվազել Է 23 տոկոսով, Արեւելյան Միջերկրականում՝ 13 տոկոսով, Աֆրիկայում՝ 5 տոկոսով, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում՝ 4 տոկոսով:

Մահացությունն Էապաս աճել Է Արեւմտա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (34 տոկոսով) եւ Հարավ - արեւելյան Ասիայում (15 տոկոսով), բայց կրճատվել Է Եվրոպայում (18 տոկոսով), Արեւելյան Միջերկրականում (13 տոկոսով), Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում (4 տոկոսով), ինչպես նաեւ Աֆրիկայում (3 տոկոսով): Եվրոպայում յոթ օրում վարակվել Է 919 հազար մարդ եւ մահացել Է ավելի քան 19 հազարը: Հյուսիսային եւ Հարավեային Ամերիկայում արձանագրվել Է ախտահարման ավելի քան 1,2 միլիոն նոր դեպք եւ 33 հազարից ավելի մահացու վախճան: Հարավ - արեւելյան Ասիայում բժիշկները հայտնաբերել են ավելի քան 2,8 միլիոն վարակված, մահացել Է 28 հազարից ավելի մարդ: Հնդկաստանում վարակվածների թիվը մեկ շաբաթում ավելացել Է ավելի քան 2,7 միլիոնով: Այնուհետեւ հաջորդում են Բրազիլիան (ավելի ան 423 հազար նոր դեպք), ԱՄՆ-ը (ավելի քան 334 հազար), Թուրքիան (ավելի քան 160 հազար), Արգենտինան (ավելի քան 140 հազար), Իրանը (ավելի քան 124 հազար), Ֆրանսիան (ավելի քան 122 հազար), Կոլումբիան (ավելի քան 108 հազար), Գերմանիան (ավելի քան 103 հազար), Իտալիան (ավելի քան 67 հազար) եւ Ռուսաստանը (ավելի քան 57 հազար), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am