Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է առանց դաշինքի

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է առանց դաշինքի

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բազմիցս  հայտարարել է, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է առանձին և իրենց վարչապետի թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 9-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Նա զերծ մնաց գնահատական տալուց, թե ինչ կլինի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, սակայն մեծագույն հույս ունի, որ ազգը և ժողովուրդը ճիշտ ընտրություն կկատարի։

«Հնարավո՞ր է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դաշինք կազմի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ» հարցին ի պատասխան Աբովյանը նշեց, որ կարող է ասել, որ իրենց կուսակցությունը գնում է հաղթելու և ձևավորելու կառավարություն։

«Իսկ ինչ վերաբերվում է ասեկոսեներին և բոլոր խոսակցություններին, ապա խորհուրդ եմ տալիս բոլորին ձերծ մնալ այդ խոսակցություններից և ուղղակի տրամաբանություն միացնել և մտածել»,- եզրափակեց Աբովյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am