Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Մեծ Բրիտանիայում պահպանողականները Հարթլփուլում նշանակալի հաղթանակ են տարել լեյբորիստների նկատմամբ

Մեծ Բրիտանիայում պահպանողականները Հարթլփուլում նշանակալի հաղթանակ են 
տարել լեյբորիստների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը հաղթանակ Է տարել Հարթլփուլ քաղաքում տեղի ունեցած լրացուցիչ ընտրություններում, որը 1970-ական թվականներից խորհրդարանում անփոփոխ կերպով ներկայացրել են լեյբորիստները: Այդ մասին հաղորդել Է Sky News-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Պահպանողական Ջիլ Մորթիմերը կդառնա Հարթլփուլից բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի նոր անդամը: Նա լեյբորիստներից թեկնածու Պոլ Ուիլյամսին գերազանել Է 6940 ձայնով (90 հազար բնակչության դեպքում) եւ, այդպիսով, անվերապահ հաղթանակ բերել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին: Պահպանողական կուսակցության նախագահ Ամանդա Միլինգը ողջունել Է քվեարկության արդյունքները, նշելով, որ սա «պատմական արդյունք» Է: Բրիտանական ԶԼՄ-ները սեւեռուն ուշադրություն են դարձնում Հարթլփուլում գրանցած արդյունքներին, որովհետեւ դրանք թույլ են տալիս պատկերացում ստանալ ընդհանուր առմամբ երկրում քաղաքական ուժերի ներկայիս դասավորության մասին:

Երկրի վարչապետը՝ պահպանողական Բորիս Ջոնսոնը, վերջին ամիսներին մեծ ժողովրդականություն Է վայելում, մասնավորապես, COVID-19-ի դեմ բնակչության արագ պատվաստման շնորհիվ. Մեծ Բրիտանիայում այդ գործընթացն իրականացվում Է ավելի արագ ձեւով, քան, օրինակ, ԵՄ-ում: Բացի այդ, կարծում են, որ հենց Բորիս Ջոնսոնի օրոք են պահպանողականներն սկսել հաճախակի հաղթանակներ տանել տեղական ընտրություններում, որոնք համարվել են լեյբորիստների հայրենակալվածքը: Նման տեղերից մեկը Հարթլփուլն Է: Խորհրդարանում այդ քաղաքը ներկայացվել Է 1970-ական թվականներից, եւ մինչեւ այժմ պահպանողականները շանս չեն ունեցել լեյբորիստներին պայքար պարտադրել այդ քաղաքում: Բացի այդ, մայիսի 7-ի առավոտյան Մեծ Բրիտանիան տարածաշրջանային ընտրություններում սկսել Է ձայների հաշվումը՝ ամենամեծ քանակությամբ ձայները 2019 թվականի համընդհանուր ընտրությունների ժամանակներից: Ուելսի խորհրդարանի ընտրությունների արդյունքները պետք Է ստանան այդ նույն օրն ավելի ուշ: Շոտլանդիայում ձայների հաշվումը կսկսվի մայիսի 7-ին, բայց վերջնական արդյունքն սպասում են ստանալ մայիսի 9-ին: Ձայների հաշվումն Անգլիայում առանձին կոմսություններում տեղի կունենա մայիսի 7-ի առավոտյան, մյուսներում՝ հանգստյան օրերին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am