Տնտեսություն

Օրենսդրական փոփոխություններով կառավարությունն ակնկալում է բարելավել դիրքերը ՀԲ «Գործարարություն 2022» զեկույցում

2 րոպեի ընթերցում

Օրենսդրական փոփոխություններով կառավարությունն ակնկալում է բարելավել դիրքերը ՀԲ «Գործարարություն 2022» զեկույցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագծով ակնկալվում է ապահովել փոքր բաժնետերերի շահերի պաշտպանությունը և դրա արդյունքում՝ Համաշխարհային բանկի «Գործարարություն» զեկույցի «փոքր բաժնետերերի շահերի պաշտպանություն» ցուցչի մասով արձանագրել Հայաստանի դիրքի առաջընթաց: Օրինագիծը մշակվել է «Փոքր բաժնետերերի պաշտպանություն» ցուցչի մասով զեկույցում Հայաստանի դիրքի բարելավման շարունակականությունն ապահովելու նպատակով:

Մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է սահմանել, որ շահագրգռվածություն ունեցող բաժնետերն իրավունք չունի ներկա գտնվել շահագրգռվածության առկայությամբ գործարքների վերաբերյալ ժողովի որոշումների քննարկմանը կամ քվեարկությանը: Օրինագծով սահմանվել է նաև, որ բաժնետերերի ժողովի գումարման մասին բաժնետերերին առնվազն 21 օր առաջ ծանուցելու՝ օրենքով սահմանված պահանջը տարածվում է բոլոր բաց բաժնետիրական ընկերությունների վրա՝ անկախ բաժնետերերի քանակից: Նախագիծն ընդունվելու և ՀԲ գնահատող թիմի կողմից որպես բարեփոխում ճանաչվելու դեպքում Առաջին բաղադրիչի «տեղեկատվության բացահայտում» ենթացուցչի մասով Հայաստանը կունենա 9 միավոր ներկայիս 7-ի փոխարեն, երկրորդ բաղադրիչի «կորպորատիվ թափանցիկություն» ենթացուցչի մասով՝ 6 միավոր ներկայիս 5-ի փոխարեն։ Արդյունքում «Գործարարություն 2022» զեկույցում «Փոքր բաժնետերերի պաշտպանություն» ցուցչի ընդհանուր միավորները կդառնան հնարավոր 50-ից 40, իսկ «Փոքր բաժնետերերի պաշտպանություն» ցուցչի հեռավորությունը լավագույն արդյունքից ցուցանիշը կդառնա 80 «Գործարարություն 2021» զեկույցի ակնկալվող 74-ի փոխարեն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում