Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 155 միլիոնից. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 155 միլիոնից. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի 155 մլն 232 հազար 41 դեպք է հաստատվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 3 միլիոն 244 հազար 928-ից: Ապաքինվել է ավելի քան 132 միլիոն 657 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 33 մլն 279 հազար 375 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 592 հազար 511 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Հնդկաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 20 մլն 764 հազար 74-ի, մահերինը՝ 226 հազար 720-ի: Հաջորդ տեղում Բրազիլիան է, որտեղ, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 14 միլիոն 860 հազար 812 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 411 հազար 854 մարդ:

Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Ֆրանսիան առանձնանում է վարակի 5 մլն 680 հազար 378 դեպքով: Վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով Ֆրանսիայում մահացել է 105 հազար 387 մարդ: Վարակվածների ընդհանուր թվով 5-րդ տեղում Թուրքիան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 4 մլն 929 հազար 118, մահերինը՝ 41 հազար 527: Տասնյակում են նաև Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Թագավորությունը, Իտալիան, Իսպանիան, Գերմանիան:

Տարածաշրջանային երկրներից Իրանն առանձնանում է 2 մլն 591 հազար 609 վարակվածության ընդհանուր, 73 հազար 568 մահվան դեպքով: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 315 հազար 913-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 4 հազար 207 մարդ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը 96-րդ տեղում է: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 90 հազար 721 է, որից ապաքինվել է 85 հազար 766-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 636:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 222-ը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am