Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

ԱԺ-ն փակ նիստում քննարկում է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը

ԱԺ-ն փակ նիստում քննարկում է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն 
ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը փակ նիստում քննարկում է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ զեկույցի քննարկումը խորհրդարանի որոշմամբ անցկացվում է փակ նիստում, քանի որ այն պարունակում է պետական գաղտնիքներ:

2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2019թ. մայիսի 31-ին: Հանձնաժողովի նախագահը խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանն է:

2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերին հրավիրվել և մասնակցել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը և մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am