Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախի ԱԺ պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Արցախի ԱԺ պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 
զոհերի հիշատակին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի, ՀՀ-ում գործող Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի ուղեկցությամբ  մայիսի 4-ին այցելել է  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և 1915թ․Հայոց մեծ եղեռնի զոհերի  հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ  հարգել ցեղասպանության զոհերի  հիշատակը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից:

Նույն օրը  պատվիրակության անդամներն այցելել են  նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոն և  հարգանքի տուրք մատուցել արցախյան Առաջին (1991-1994թթ.), 2016թ. Ապրիլյան և 2020թ.  Աշնանային արյունոտ պատերազմներում հերոսացած հայորդիների  հիշատակին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am