Արցախ

Արցախի արտգործնախարարը քիչ հավանական է համարում նոր պատերազմը

1 րոպեի ընթերցում

Արցախի արտգործնախարարը քիչ հավանական է համարում նոր պատերազմը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը քիչ հավանական է համարում նոր պատերազմը՝ հաշվի առնելով Ռուսաստանի, ռուս խաղաղապահների դերը, որպես անվտանգության երաշխավոր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին արտգործնախարարն ասել է Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի հետ հանդիպման ընթացքում:

«Այս իրավիճակում ցանկացած հարձակում լինելու է հարձակում Ռուսաստանի դեմ» ,-ասել է արտգործնախարարն՝ ընդգծելով նաև Արցախի սուբյեկտայնության պահպանման անհրաժեշտությունը, որի համատեքստում Բաբայանը կարևորել է Հայաստանի ու Սփյուռքի գործոնները:

«Պետք է բարձր պահենք մեր ազգային դիմադրողականությունը, ուժեղ պահենք մեր արժեհամակարգը: Ցանկացած բարդություն նաև հնարավորություններ է ստեղծում: Պետք է կարողանալ այդ հնարավորությունները ճիշտ և խելացի օգտագործել»,-նշել է Բաբայանը:

Անդրադառնալով արտաքին քաղաքականության առաջնահերթություններին՝ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ շարունակվելու է օրակարգային է մնալու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում