Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանն ՖԻԴԵ-ի նախագահի հետ քննարկել է Հայաստանում շախմատի զարգացման հեռանկարները

Արմեն Սարգսյանն ՖԻԴԵ-ի նախագահի հետ քննարկել է Հայաստանում շախմատի 
զարգացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ, «Սկոլկովո» հիմնադրամի նախագահ Արկադի Դվորկովիչին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանում շախմատի զարգացման հեռանկարների շուրջ: Ընդգծվել են մեր երկրի շախմատային հարուստ ավանդույթներն ու դրանք պահպանելու և զարգացնելու կարևորությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև «Սկոլկովո» միջազգային գիտակրթական կենտրոնի հետ նախագահական ATOM նախաձեռնության շրջանակներում համագործակցության հնարավորություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am