Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանը կունենա վերարտադրողական առողջության նոր ռազմավարություն

Հայաստանը կունենա վերարտադրողական առողջության նոր ռազմավարություն

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմավարական մի շարք ուղղություններ, 2021 թվականին իրականացվելիք ծրագրեր:

Վերարտադրողական առողջությունից մինչև ժողովրդագրական խնդիրների, մայրական-մանկական մահացություն և ծերացող երկրի առջև ծառացած հարցեր. սրանցից բացի քննարկման սեղանի շուրջ խոսել են մշակվող ռազմավարություններից:

Մասնավորապես, Հայաստանը շուտով կունենա վերարտադրողական առողջության նոր ռազմավարություն: Հաշվի առնելով ոլորտում կատարված փոփոխությունները` Անահիտ Ավանեսյանը նշել է, որ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող բուժօգնությունից օգտվել ցանկացող քաղաքացիները շատ են, ու պետությունն ամեն ինչ անում է ծրագիրն ընդլայնելու համար:

Մասնավորապես, նախարարի պաշտոնակատարը հիշեցրել է, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո ծրագրից կարող են օգտվել նաև զոհված զինծառայողների ընտանիքները:

Անդրադառնալով ժողովրդագրական ցուցանիշներին` նախարարի պաշտոնակատարը նշել է, որ դրանց վրա էական ազդեցություն է ունեցել ոչ միայն պատերազմը, այլև` համավարակը:

Հետպատերազմյան շրջանում հանրության մոտ կորոնավիրուսային հիվանդության նկատմամբ առաջացած անտարբերությունն ուշացած, ցավոք, նաև մահվան դեպքերի առիթ է դառնում:

Այս համատեքստում Անահիտ Ավանեսյանը կարևորել է COVID-19-ի դեմ պատվաստումների դերը, քանի որ այդպիսով միայն հնարավոր կլինի կոտրել համավարակի շղթան ու նվազեցնել մահվան ցուցանիշները գոնե համավարակի առումով:

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը ռազմավարական մի շարք ուղղություններում, որտեղ առանձնակի կկարևորվեն հոգեկան առողջության և ծերերի առողջության պահպանմանն ուղղված հարցերը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]