Արցախ

Նոր Ղազանչիի համայնքապետը հաստատել է գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների կրկին առաջանալու լուրը

1 րոպեի ընթերցում

Նոր Ղազանչիի համայնքապետը հաստատել է գյուղի ուղղությամբ ադրբեջանցիների կրկին առաջանալու լուրը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ Ադրբեջանի Զինված ուժերը կրկին առաջացել են դեպի այն դիրքերը, որտեղ հայտնվել էին ապրիլի 26-ին, սակայն հետո հետ էին գնացել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Նոր Ղազանչի համայնքի ղեկավար Ռուսլան Առստամյանը:

«Ադրբեջանցիները կրկին առաջ են եկել մինչև այն դիրքեր, որտեղից ապրիլի 27-ին հեռացել էին: Մեր կառավարության ու խաղաղապահների կողմից միջոցառումներ են ձեռնարկվում»,-ասաց համայնքապետը:

Նոր Ղազանչիի ուղղությամբ ադրբեջանցիների՝ կրկին առաջանալու տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց նաև Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը չմեկնաբանեց այդ տեղեկությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում