Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իսրայելը հաղորդել է Գազայի հատվածի տարածքից հրթիռների երկու անհաջող արձակման մասին

Իսրայելը հաղորդել է Գազայի հատվածի տարածքից հրթիռների երկու անհաջող արձակման մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել Է, որ Գազայի հատվածի տարածքից հրթիռների արձակման երկու անհաջող փորձ Է իրականացվել Իսրայելի կողմը, տեղեկացրել Է «Արմենպրես»-ը:

«Ահաբեկիչները Գազայում հենց նոր երկու հրթիռ են արձակել Իսրայելի կողմը: Երկու հրթիռները պայթել են Գազայում»,- իսրայելցի զինվորականները հայտնել են իրենց Twitter-ում:

Ավելի վաղ իսրայելական ԶԼՄ-ները հաղորդել Էին, որ տագնապի շչակները, որոնք նախազգուշացնում են հնարավոր հրթիռակոծման մասին, լսվել են Կուսուֆիմ կուբիցում, որը գտնվում Է Իսրայելի հարավում, Գազայի հատվածի հարեւանությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am