Արցախ

Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ առաջ եկած ադրբեջանցիները հետ են գնացել. Մարտակերտի վարչակազմի ղեկավար

1 րոպեի ընթերցում

Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ առաջ եկած ադրբեջանցիները հետ են գնացել. Մարտակերտի վարչակազմի ղեկավար

ՄԱՐՏԱԿԵՐՏ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ մոտ 400 մ իրենց դիրքերն առաջ բերած ադրբեջանցիները կրկին վերադարձել են ելման դիրքեր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշյանը:

Բախշյանը հաստատեց, որ ադրբեջանցիները մոտ 400 մ Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ առաջ են եկել, սակայն ապրիլի 27-ին Արցախի Հանրապետության նախագահի միջամտությամբ, Պաշտպանության բանակի և խաղաղապահների բանակցությունների արդյունքում կրկին վերադարձել են ելման դիրքեր:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը նույնպես հաստատեց, որ համապատասխան աշխատանք է տարվել, ինչի արդյունքում ադրբեջանցիները հետ են գնացել:

Վան Նովիկով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում