Հասարակական

Հայ և ռուս ժողովուրդներին կապում է հոգևոր ու քաղաքակրթական մտերմությունը. ՌԴ դեսպանի ներկայացուցիչ

2 րոպեի ընթերցում

Հայ և ռուս ժողովուրդներին կապում է հոգևոր ու քաղաքակրթական մտերմությունը. ՌԴ դեսպանի ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժեքային հարցերը հանդիսանում են այն շերտը, որն ամուր կապում է հայ և ռուս ժողովուրդներին՝ հաստատելով նրանց հոգևոր ու քաղաքակրթական մտերմությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպանության ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը՝ «Անկախություն և ինքնիշխանություն. սպառնալիքներ և մարտահրավերներ ժամանակակից Հայաստանի համար» կոնֆերանսի ընթացքում:

Խոսելով գլոբալիզացիայի մարտահրավերներից, Սինեգուբովը համոզմունք հայտնեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը ոչ միայն կարող են, այլ նաև պարտավոր են սերտորեն համագործակցել՝ ավանդական արժեքներին, ինքնությանն ու ինքնիշխանությանը սպառնացող աշխարհաքաղաքական վտանգների հարցերում:

«Այս տեսանկյունից Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության համար լայն դաշտ կա»,-ասաց ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ միջազգային հարաբերությունները ներկայում փորձությունների են ենթարկվում: «Ինքնիշխանության թեմայի տեսանկյունից, առանձին քննարկման առարկա է համացանցը: Կիբերտարածքում տեղի ունեցող գործընթացները նոր մարտահրավերներ ու ռիսկեր են ստեղծում պետությունների ինքնիշխանության համար, իսկ մյուս կողմից՝ գրագետ մոտեցման դեպքում, լայն հնարավորություններ են ընձեռվում: Տեղեկատվության, տեխնոլոգիաների, տրանսպորտային միջոցների ոլորտներում ձեռքբերումները էականորեն գլոբալիզացրել են ժամանակակից աշխարհը: Այդ պատճառով առաջացող խնդիրները, վաղ թե ուշ, դառնում են ընդհանուր կամ նվազագույնը միջազգային լայն արտացոլում են ստանում»,-ասաց Սինեգուբովը :

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում