Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Bloomberg. Բայդենն ասել է Էրդողանին, որ 1915-ի եղեռնն անվանելու է ցեղասպանություն

Bloomberg. Բայդենն ասել է Էրդողանին, որ 1915-ի եղեռնն անվանելու է 
ցեղասպանություն

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդեղանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ 1915թ. Մեծ Եղեռնի ուղերձում 20-րդ դարասկզբի իրադարձություններն անվանելու է ցեղասպանություն: Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»-ը՝ վկայակոչելով Ամերիկյան հեղինակավոր Bloomberg գործակալության տեղեկությունը, որ վերջինս ստացել է երկու նախագահների հեռախոսազրույցի բովանդակությանը ծանոթ աղբյուրից:

«Նախագահ Ջո Բայդենը ուրբաթ օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ասել է, որ ինքը մտադիր է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից հայերի կոտորածը ճանաչել որպես ցեղասպանություն»,- ասված է Bloomberg-ի հաղորդագրությունում։

Ըստ Bloomberg-ի՝ ակնկալվում է, որ Բայդենը «ցեղասպանություն» բառը կօգտագործի շաբաթ օրը հայտարարության մեջ, որն ավանդաբար արվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը` կատարելով իր նախընտրական քարոզարշավի խոստումը: Գործակալության տեղեկության հաստատման պարագայում, Բայդենը 40 տարվա մեջ կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, ով հրապարակավ կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Ցեղասպանության փաստը 1981 թվականին հաստատել էր նախագահ Ռոնալդ Ռեյգանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am