Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայկական պահանջատիրության տնտեսական գործոնը

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հայկական պահանջատիրության 
տնտեսական գործոնը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մենք հայկական ընդհանուր պահանջագրի փաթեթում չպետք է մոռանանք Ցեղասպանության տնտեսական նախադրյալները։ Ուստի՝ հողայինից, տարածքայինից զատ, անպայման պետք է դրվի ֆինանսական եւ նյութական հատուցման խնդիրը (իհարկե նաեւ՝ մշակութային, լեզվական, բնապահպանական եւն)։ Այս առումով հաշվարկներ կա՞ն: Մեզ պատճառած նյութական եւ ֆինանսական վնասի փոխհատուցման հարցի առումով անչափ կարեւոր է այդ կորուստների թվային հնարավորինս ճշգրիտ գնահատումը։

«ՀՀ»-ի հարցին ի պատասխան տնտեսագետ, կառավարման փորձագետ, տ. գ. թ., դոցենտ, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Կառավարում» ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանը նկատեց. «Առկա են մի շարք  պաշտոնական փաստաթղթեր, որոնցում արձանագրվել են Ցեղասպանության հետեւանքով հայ ազգին պատճառած նյութական կորուստները, ինչպեսեւ ամրագրվել են դրա դիմաց փոխհատուցում ստանալու իրավական հիմքերը: Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվել իրեն հասանելիք ռեպարացիայից եւ  այս առումով  անհրաժեշտ եմ համարում նշել, որ  ժամանակային գործոնը հիմք չի հանդիսանա Թուրքիայի նյութական պարտավորություններից խուսափելու համար»...»:

                        Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am