Արցախ

Լավրովը Պարենի համաշխարհային ծրագրի տնօրենի հետ քննարկել է Արցախին աջակցություն տրամադրելու հարցը

1 րոպեի ընթերցում

Լավրովը Պարենի համաշխարհային ծրագրի տնօրենի հետ քննարկել է Արցախին աջակցություն տրամադրելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 23-ին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դևիդ Բիզլիի հետ հեռախոսազրույցում քննարկել են համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչպես նաև Սիրիային, Վենեսուելային, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությանը, Եթովպիային աջակցություն տրամադրելու հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի նախաձեռնությամբ:

Կողմերն ընդգծել են անհրաժեշտությունը՝ ակտիվացնելու միջազգային ջանքերն Արևելյան Աֆրիկայում քաղցի դեմ պայքարում:

Լավրովն ու Բիզլին նաև մտքեր են փոխանակել սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում