Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

17 անիվավոր տրակտորներ և 2 ՈւԱԶ ավտոմեքենա է տրամադրվել Հայաստանի 8 մարզի սպառողական կոոպերատիվներին

17 անիվավոր տրակտորներ և 2 ՈւԱԶ ավտոմեքենա է տրամադրվել Հայաստանի 8 
մարզի սպառողական կոոպերատիվներին

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ (ՀԳՌԿՄ2) ծրագրի շրջանակներում Հայաստանի 8 մարզի «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին տրամադրվել են թվով 13 անիվավոր տրակտորներ և 2 ՈՒԱԶ ավտոմեքենա։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Առաջիկա շաբաթվա ընթացքում կոոպերատիվներին նախատեսվում է հանձնել ևս 4 անիվավոր  տրակտոր։

Տրակտորների հանձնման միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՀԳՌԿՄ2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը։

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը գոհունակությամբ նշել է, որ տրամադրվող գյուղտեխնիկան անմիջապես կարող է անցնել գյուղատնտեսական գարնանային աշխատանքներին և դա կնպաստի գյուղատնտեսության  արդյունավետության բարձրացմանը։ «Տրակտորների տրամադրումն ընդհանուր ծրագրի միայն մի մասն է կազմում, քանի որ  ՀՀ բոլոր մարզերում իրականացվում են  նաև ջրարբիացման համակարգերի ներդրման ծրագրեր, որոնք միտված են օգտագործելի դարձնել Հայաստանի արոտավայրերը», - հավելել է փոխնախարարը։

ՀԳՌԿՄ2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը, ներկայացնելով ծրագիրն՝ ընդգծել է, որ «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին  տրամադրվում է անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկա՝ համայնքներում կենդանիների կերապահովման, ինչպես նաև կերային բազայի մակարդակը բարձրացնելու նպատակով: Ներդրումներն իրականացվում են Կառավարության և կոոպերատիվի կողմից, համապատասխանաբար 80 % և 20% համամասնությամբ։

Միջոցառմանը ներկա Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Այգուտ գյուղի գյուղապետ Մխիթար Կարապետյանը համայնքի հողօգտագործողների անունից  շնորհակալություն է  հայտնել տրամադրվող տեխնիկայի համար, նշելով, որ համայնքն այս ծրագրի շրջանակում արդեն 5-րդ տրակտորն է ստանում, ինչը կնպաստի մի շարք գյուղատնտեսական աշխատանքներում խնդիրների լուծմանը։   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am