Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թուրքիան դուրս է մնացել «F-35»-ի ուսուցման ծրագրից եւս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թուրքիան դուրս է մնացել «F-35»-ի 
ուսուցման ծրագրից եւս

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միացյալ Նահանգները պաշտոնապես դուրս է թողել Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ուսուցման ծրագրից։ «C-400-ն անհամատեղելի է F-35-ի հետ, եւ Թուրքիան հեռացվել է այդ ծրագրից: Մենք շարունակում ենք առաջ շարժվել Թուրքիային F-35-ի մասով գործընկերությունից պաշտոնապես հեռացնելու գործընթացով, ինչպես հայտարարվել էր 2019-ի հուլիսին»,- «Al Arabiya English»-ին ասել է Պաշտպանության դեպարտամենտի խոսնակ Ջեսիկա Մաքսվելը: Այսպիսով, Պենտագոնը դադարեցնում է Թուրքիայի հետ 2007 թ. հունվարի 26-ին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, իսկ մյուս 8 գործընկերների հետ պայմանագիրը նորացվել է:

Հինգերորդ սերնդի F-35 կործանիչների մշակման եւ արտադրության ծրագրից Անկարային բացառելու ֆոնին թուրք կոնստրուկտորներն ու ինժեներներն ակտիվացրել են անօդաչու ռազմական ինքնաթիռ ստեղծելու նախագծի աշխատանքը: Հասկանալի է, որ ստեղծված իրավիճակում թուրքական կողմը փորձում է հավասարակշռել ռազմարդյունաբերության ոլորտում առաջացող բացը, իսկ հատկապես Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ բայրաքթարների ունեցած դերը, կարծես թե, ինքնավստահություն է հաղորդել վերջիններիս»:

                               Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am