Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Փոխոստիկանապետը հերքում է լուրերը, թե ավելի քան 100 սյունեցի է բերման ենթարկվել

Փոխոստիկանապետը հերքում է լուրերը, թե ավելի քան 100 սյունեցի է բերման 
ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն ապատեղեկատվություն է համարում լուրերը, թե ավելի քան 100 սյունեցի է բերման ենթարկվել: «Միանշանակ է, որ 100-ից ավելի սյունեցի չի կարող բերման ենթարկվել: Ակնհայտ ապատեղեկատվություն է: Ընդամենն իրականացվում են համապատասխան օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ֆիդանյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների զրույցում:

Նա ընդգծեց, որ բերման ենթարկվածները շատ ավելի քիչ են՝ 2-3 մարդ, նրա տեղեկություններով, խուլիգանության դեպքի հետ է կապված:

Նա իրավապահների գործողությունները համաչափ է համարում:

Ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի՝ Սյունիք այցի ընթացքում Ագարակում և Մեղրիում քաղաքացիների մի խումբ փորձում էր խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի հանդիպումները, տեղաշարժը: Նրանք բարձր վանկարկումներով, հայհոյախառն արտահայտություններով փակում էին վարչապետի փոխադրամիջոցի ճանապարհը, ոստիկանների հետ քաշքշուկի մեջ մտնում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]