Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Բռնցքամարտիկ Փափազյանը դուրս է եկել երիտասարդների ԱԱ-ի եզրափակիչ  

Բռնցքամարտիկ Փափազյանը դուրս է եկել երիտասարդների ԱԱ-ի եզրափակիչ

 

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Կելց քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդական առաջությունում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Փափազյանը դուրս եկավ եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերծանր քաշային կարգի կիսաեզրափակիչում Փափազյանը փայլուն հաղթանակի հասավ Կուբան ներկայացնող Ֆերնանդո Արզոլա Լոպեսի նկատմամբ: 3-րդ ռաունդում հայ բռնցքամարտիկը հուժկու հարվածով տապալեց մրցակցին, որից հետո մրցավարը դադարեցրեց մարտը:

«Փափազյանը գերազանց մենամարտ անցկացրեց: Կուբացիները միշտ էլ առանձնացել են իրենց տակտիկայով և տեխնիկայով, սակայն Հովհաննեսը մեծ կամքի ուժ դրսևորեց և կարողացավ փայլուն հաղթանակի հասնել»,-ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում ասել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:

Գերծանր քաշային կարգի եզրափակիչ մենամարտը կկայանա ապրիլի 23-ին: Հովհաննեսը կմրցի Ուզբեկստանի ներկայացուցչի հետ:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]