Քաղաքականություն

Ի՞նչ կանեիք, եթե այդ գերիները ֆրանսիացի կամ գերմանացի լինեին. Մելքումյանը՝ ԵԽԽՎ նիստին

1 րոպեի ընթերցում

Ի՞նչ կանեիք, եթե այդ գերիները ֆրանսիացի կամ գերմանացի լինեին. Մելքումյանը՝ ԵԽԽՎ նիստին

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) պետք է կոնկրետ գործողություններ ձեռնարկի, որպեսզի Ադրբեջանում պահվող 200 հայ գերիները վերադարձվեն Հայաստան։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում մեկնարկած «Հայ ռազմագերիների, այլ գերիների և տեղահանվածների վերաբերյալ» քննարկմանը հայտարարեց Հայաստանի ներկայացուցիչ, պատգամավոր Միքայել Մելքումյանը։

«Գործընկերներ, մենք ի՞նչ ենք քննարկում։ Հայաստանը վերադարձրել է Ադրբեջանին բոլոր գերիներին, բայց Բաքվում դեռ հայ գերիներ են մնում։ Ես բազմիցս դիմել եմ ձեզ՝ ասելով, որ պետք է այցեր կազմակերպվեն Երևան և Բաքու։ Բայց ինձ ասել եք, որ դա ձեր լիազորությունների մեջ չի մտնում։ Ի՞նչ կանեիք, եթե այդ գերիները ֆրանսիացի կամ գերմանացի լինեին։ Ես ուզում եմ կոնկրետ քայլեր տեսնել, մեր գերիների ծնողները ուզում են կոնկրետ քայլեր տեսնել», - ասաց Մելքումյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հրահրված պատերազմը ցեղասպանության շարունակությունն է եղել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում