Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կողմերը պետք է հարգեն միմյանց և աշխատեն հասնել տևական խաղաղության. ԵԽ գլխավոր քարտուղարը՝ ԼՂ խնդրի մասին

Կողմերը պետք է հարգեն միմյանց և աշխատեն հասնել տևական խաղաղության. ԵԽ 
գլխավոր քարտուղարը՝ ԼՂ խնդրի մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ժամանակ ողջունել է նախորդ տարվա տարվա նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հրադադարի եռակողմ համաձայնությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Բուրիչն ընդգծել է, որ ղարաբաղյան հարցում ամենակարևորը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունն է:

«Կողմերը պետք է հարգեն միմյանց և աշխատեն տևական խաղաղության հասնել։ Նստաշրջանի քննարկվող հարցերից է եղել նաև հայ ռազմագերիների վերադարձը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության թուլացումը: Մենք պետք է խոսենք երկրների հետ և ոչ թե երկրների մասին։ Երբեմն հարկավոր է անել և մեկը, և մյուսը։ Սակայն ամենալավ կապը երկխոսությունն է։ Սա հիմնական սկզբունքն է մեր կառույցի աշխատանքի համար։ Այս մոտեցումը պետք է կիրառել ամենաբարդ պահերին։ Եվ Ղարաբաղյան հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջացած իրավիճակում ամենակարևորը երկխոսությունն է»,- ընդգծել է ԵԽ նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am