Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սյունյաց թեմի առաջնորդանիստ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սյունյաց թեմի առաջնորդանիստ Սբ Գրիգոր 
Լուսավորիչ եկեղեցի

ԳՈՐԻՍ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի և մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ այցելել է Սյունյաց թեմի առաջնորդանիստ Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանին դիմավորել է Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Մակար վարդապետ Հակոբյանը։

Նախագահը մոմ է վառել հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր զինծառայողների և կամավորականների հիշատակին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am