Արցախ

Խաղաղապահները 50 ուխտավորի ուղեկցել են Ամարաս և Դադիվանք վանքեր

1 րոպեի ընթերցում

Խաղաղապահները 50 ուխտավորի ուղեկցել են Ամարաս և Դադիվանք վանքեր

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանյան խաղաղապահները նախօրեին ավելի քան 50 ուխտավորի ուղեկցել են Ամարաս և Դադիվանք վանական համալիրներ, որոնք գտնվում են Արցախում կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Դադիվանքը հնագույն քրիստոնեական վանքերից մեկն է և գտնվում է Քարվաճառի շրջանի տարածքում, որը, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության համաձայն, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 թվականի նոյեմբերին»,- նշում են ՌԴ ՊՆ-ից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում