Արցախ

Խաղաղապահները Կարմիր շուկա բնակավայրի ծայրամասում ականազերծել են 5 հա գյուղատնտեսական տարածք

1 րոպեի ընթերցում

Խաղաղապահները Կարմիր շուկա բնակավայրի ծայրամասում ականազերծել են 5 հա գյուղատնտեսական տարածք

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման վաշտի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են Արցախի տարածքի մաքրումը ականներից և պայթյունավտանգ առարկաներից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Ներկայում ռուս սակրավորները պայթյունավտանգ իրերի որոնման աշխատանքներ են իրականացրել Կարմիր շուկայում: Գյուղատնտեսական տարածքները, որոնք նախկինում մշակել են տեղի բնակիչները, զինված հակամարտության ժամանակ հրետակոծության են ենթարկվել։ Խաղաղապահ զորակազմի հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողները համատարած մաքրում են իրականացրել շուրջ 5 հա գյուղատնտեսական տարածքում: Կատարված աշխատանքի շնորհիվ տեղի ֆերմերները կարող են վերադառնալ հողի մշակմանը և թթի տնկարկների խնամքին:

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման ստորաբաժանման զինծառայողների կողմից չպայթած զինամթերքից մաքրվել է 2 012 հա տարածք, 620 կմ ճանապարհ, ստուգվել է 1 716 տուն և շենք, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության կառույցներ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 580 պայթյունավտանգ առարկա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում